ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաշաթաղի ղեկավարը ԱՀ նախագահի որոշմամբ հրաժեշտ է տվել պաշտոնին թերացումների պատճառով

Քաշաթաղի ղեկավարը ԱՀ նախագահի որոշմամբ հրաժեշտ է տվել պաշտոնին թերացումների պատճառով

Արցախի Մարտունու և Քաշաթաղի շրջաններում ղեկավարները թերացել են հակահրդեհային միջոցառումների իրականացման գործում, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նկատեց, որ ինքը ստոիւգել է և Մարտունու շրջանի վերաբերյալ տեղեկություններն իրեն ամբողջական չեն հայտնել, և այդ ամենն ստանալուց հետո հորդորել է շատ ակտիվ աշխատել։

Սակայն Քաշաթաղի շրջանում խնդիրը կա, ինչի պատճառով շրջանի ղեկավարը հրաժեշտ է տվել պաշտոնին։ «Ստորագրել եմ որոշում Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին ազատել պաշտոնից նման պասիվության համար։ Այսուհետ նման վարքագծի, հանձնարարականները չկատարելու համար լինելու են նման որոշումները», - հայտարարել է նախագահը։

Հարությունյանի որոշմամբ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվում Արտյոմ Սարիբեկյանը։

  • Կիսվել: