ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման ուղով. ԱՀ պետնախարարի պատասխանն Ալիևին

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման ուղով. ԱՀ պետնախարարի պատասխանն Ալիևին

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման ճանապարհով։ Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններին։

"Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է արել Արցախի վերաբերյալ։ Չնայած Ալիևի պնդումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և պետք է կարգավորվի նախևառաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ և անսահմանափակ իրացման ճանապարհով։

Ի լրումն բավարար իրավական և պատմական հիմքերի, հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականությունը և Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմքեր են տալիս ենթադրելու, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։

Արցախի զինված ուժերը Փարուխից եւ Քարագլուխից երբեք կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի եւ Ակնեի (Աղդամի) վրա, իսկ եթե Ալիեւն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի:  ️ Մինչդեռ, Փարուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը հրահրում էր՝ ականանետերով գնդակոծելով խաղաղ բնակավայրերը:

Գազատարի կանխամտածված պայթյունից հետո այն ուշացումով վերականգնելն ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ"- գրել է Բեգլարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: