երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փորձում ենք ապահովել բուժհաստատության` կենսական նշանակություն ունեցող գործունեությունը. Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն

Փորձում ենք ապահովել բուժհաստատության` կենսական նշանակություն ունեցող գործունեությունը. Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն

220-օրյա շրջափակումը իր խիստ բացասական ազդեցությունն է թողել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործունեության վրա։

Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ստեփանակերտի  Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։
 
«Մենք արդեն բախվում ենք  դեղորայքի խնդրին, մանավանդ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում, որովհետև մինչ այդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ստանում էինք որոշակի քանակությամբ դեղորայք, բայց  ոչ պահանջվսծ  ամբողջ քանակով։ Եղած դեղորայքով կարողացել ենք վերջին շրջանում հաղթահարել իրավիճակը, բայց մեր պահուստը անսահմանափակ չէ։ Եվ, ցավոք սրտի, վերջին շրջանում հայտնվում  ենք ծանր իրավիճակում՝ կապված անհրաժեշտ դեղորայքի, շուտ սպառվող ապրանքատեսակների հետ, որպեսզի կարողանանք նորմալ կազմակերպել բուժառուների բուժման ընթացքը»,-ներկայացրել է Վ. Օսիպովը։
 
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում փորձում են ամեն ինչ անել ու ապահովել բուժհաստատության`  կենսական նշանակություն ունեցող  գործունեությունը։

  • Կիսվել: