շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պնդում ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում. Մնացականյան (տեսանյութ)

Պնդում ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում. Մնացականյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն հատվածներ է հրապարակել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տրված հարցազրույցից, որտեղ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է ինչպես հայ-եգիպտական հարաբերություններին, այնպես էլ՝ ԼՂ հիմնախնդրին: 

Այսպես, խոսելով Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների մասին, ԱԳ նախարարն ասել է.  ՛՛Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ: Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն է, և այս առումով մենք շատ ընդհանրություններ ունենք՛՛:

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ասելով. ՛՛Հարավային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրավերները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, որտեղ մեր առաջնահերթությունը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է և Արցախի կարգավիճակը:

Մենք ներգրավված ենք ոչ այդքան դյուրին բանակցություններում: Մենք պդնում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, և չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնված չէ դիրքորոշումների և շահերի հավասարակշռության վրա: Մենք հանձնառու ենք աշխատելու խաղաղության և անվտանգության, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: