շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի. ԱՀ պետնախարար

Պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի. ԱՀ պետնախարար

Պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ պետք է վերանայվի ու վերակառուցվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Արդեն քսան օր է, ինչ զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և հետևանքները մեղմելու գործին:

Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաև այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի բնականոն կյանքը վերականգնելու և նվազագույն պայմաններն ապահովելու համար:

Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ և այլն: Իմ կողմից գրեթե ամեն օր դադարեցվում կամ կրճատվում են այդպիսի ֆինանսական ծախսերը, իսկ կասկածահարույց կամ չհիմնավորված գործարքների կապակցությամբ տրվում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություններ:

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից և պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք:

Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է իրագործել այնպես, որ դրանից օգտվեն իրական շահառուները, իրականում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: