երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փետրվարի 20-ից Արցախում կվերսկսվի գազով ջեռուցվող կրթական հաստատությունների ուսումնական գործընթացը

Փետրվարի 20-ից Արցախում կվերսկսվի գազով ջեռուցվող կրթական հաստատությունների ուսումնական գործընթացը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

  • Կիսվել: