հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան

Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան

Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,–ասաց Փաշինայնը։

 
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։
 
Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմենր պետք է ներդրվեն։
 
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

  • Կիսվել: