ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը․ Փաշինյան

Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը․ Փաշինյան

ՀՀ վարչապետը Կառավարության նիստին ներկայացրեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված ԼՂ-ում ստեղծված իրադրությունը լուծելու մասով հայկական կողմի պատկերացումները:

«1. Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է՝ ներառյալ ՄԱԽ ԱԽ հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ այդ մասով հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:

«Մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: