ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է բոլորի դռները թակել, հանգիստ չտալ. Պարգեւ Սրբազանը միացել է ամերիկահայերի բողոքի ակցիային

Պետք է բոլորի դռները թակել, հանգիստ չտալ. Պարգեւ Սրբազանը միացել է ամերիկահայերի բողոքի ակցիային

Ամերիկաբնակ հայերը գիշերն անցկացրել են հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ։

Նրանք շուրջօրյա անժամկետ հանրահավաք և նստացույց են իրականացնում` ի պաշտպանություն Արցախի` պահանջելով այնտեղ ապրող հայ հայտնիներին միանալ իրենց։ Բողոքի ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Ես մի բանի եմ հավատում՝ հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Արդարությունն էլ, ճշմարտությունն էլ պահանջում են պայքար։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եվ մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչնչի չէինք հասնի։ Այսօր օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի», - նշեց Պարգև Սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ սփյուռքում գտնվող հայերը պետք է միահամուռ, յուրաքանչյուրն իր երկրում բողոքի ակցիաներ կազմակերպի․ «Պետք է բոլորի դռները թակել ու հանգիստ չտալ։ Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները նման ակցիաներ են կազմակերպում, գիշերները չեն քնում, պահանջատեր են»։

  • Կիսվել: