հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում. Թաթոյանի կոչը՝ միջազգային լրագրողներին

Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում. Թաթոյանի կոչը՝ միջազգային լրագրողներին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված միջազգային լրագրողներին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով:

Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:

Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:

Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: