հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և ԼՂ-ի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը. Մալթայի Ուխտի ղեկավար

Պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և ԼՂ-ի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը. Մալթայի Ուխտի ղեկավար

Հունվարի 10-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա՛ Ջոն Դանլեփը, ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, նշել է. «․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Տեղեկություն․ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։

  • Կիսվել: