կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պետք է ամուր կանգնենք, այլապես մեր ողջ ժողովուրդը կկորցնի անգամ ժողովուրդ կոչվելու կամ իր պետականությանը արժանի լինելու իրավունքը. Բաբայան

Պետք է ամուր կանգնենք, այլապես մեր ողջ ժողովուրդը կկորցնի անգամ ժողովուրդ կոչվելու կամ իր պետականությանը արժանի լինելու իրավունքը. Բաբայան

Արցախը գտնվում է շրջափակման և պաշարման մեջ, և այստեղ շատ կարևոր է, որ ոչ միայն ժողովրդը կարողանա դիմադրել, այլ նաև, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։ 

՛՛Մենք մեր պատմության պատմական, կարելի է ասել բիբլիական փուլում ենք։ Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք, այլապես մեր ողջ ժողովուրդը կկորցնի անգամ ժողովուրդ կոչվելու կամ իր պետականությանը արժանի լինելու իրավունքը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: