երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին. «Ժողովուրդ»

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները Արցախից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ընդառաջ գնալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում վստահության հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետությունում:

Նշենք, որ մինչեւ հանրաքվե նշանակելը պետք է Արցախի խորհրդարանն իր հաստատումը տա այն անցկացնելու համար: Այս հանրաքվեով Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ կա՛մ «կընտրի» Արայիկ Հարությունյանին, կա՛մ նրան կմերժի: Մեր իրազեկ աղբյուրները նշում են, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի այն առաջարկին, թե պետք է Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար, կամ Ռուբեն Վարդանյանին ինչ-որ ձեւով ներգրավել Արցախի կառավարման հարցերին, ապա այդ թեմաները ընդհանրապես չեն քննարկվում Արցախում: Այսինքն՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին, բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը հանրաքվեի միջոցով կշարունակի կրկին պաշտոնավարել»։

  • Կիսվել: