շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի որոշումը․ Ֆրենկ Փալոնեն՝  Հաագայի դատարանի վճռի մասին

Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի որոշումը․ Ֆրենկ Փալոնեն՝ Հաագայի դատարանի վճռի մասին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն անդրադարձել է Հաագայի դատարանի երեկ հրապարակված վճռին։

«ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը հաստատում է , որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի ։

Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի որոշումը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- գրել է նա թվիթերում։

Հիշեցնենք, որ երեկ Հաագայի միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը, որով Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:

  • Կիսվել: