երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 173 մլդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք ԼՂ-ին. վարչապետ

Պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 173 մլդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք ԼՂ-ին. վարչապետ

Մեր ռազմավարական մոտեցումն է փոխել, զարգացնել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ կողմից վճարվող  հարկերի նկատմամբ, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների, բանակում ծառայողների, ուժային կառույցների աշխատավարձերը: Պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 173մլդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին: Մենք բոլոր ծրագրերն անում ենք, մենք ոչ միայն բյուջետային հավաքագրման խնդիր չունենք, այլև հարկային եկամուտները գերակատարել ենք: Բայց մենք արձանագրում ենք, որ ՀՀ-ում շարունակվում է ստվեր մնալ: Մենք դրանով փոքրացնում ենք ՀՀ զարգացման հնարավորությունը»,-հավելեց նա:

  • Կիսվել: