ՊԲ-ում տեղի է ունեցել ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ին անց է կացվել Արցախի հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որի աշխատանքներին, մասնակցել են նաև Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր է արձանագրել դրական տեղաշարժեր՝ վերը նշված ուղղություններում: Ըստ այդմ նախանշվել են իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները, և սահմանվել դրանք կյանքի կոչելու հստակ ժամանակացույցեր: