հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԲ-ում մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումները (լուսանկարներ)

ՊԲ-ում մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ ստուգումները (լուսանկարներ)

ՊԲ 2020 թվականի պատրաստության պլանի համաձայն` զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, ինչպես նաև զորքերի ծառայության և կարգապահության վիճակը ստուգելու նպատակով ՊԲ զորամասերում ու ստորաբաժանումներում հունիսի 29-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ ստուգումները, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հետևողականորեն իրականացվող այս միջոցառումը նպատակ է հետապնդում մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:
 
Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:
 

  • Կիսվել: