հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԲ-ում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ՊԲ-ում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

Օգոստոսի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր նոր ուսումնական փուլ նախորդից պետք է տարբերվի որակական ցուցանիշներով, իսկ առաջադրված խնդիրները կատարել և հավանական մարտահրավերներին դիմագրավել կարող են միայն համակողմանի պատրաստված, գաղափարապես հասուն և բարոյամարտական անհրաժեշտ որակներով օժտված զինծառայողները: Նոր ուսումնաշրջանը այս առումով ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցից լիարժեք կերպով օգտվելը, գտնվում է յուրաքանչյուրի անձնական ու կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:․

На изображении может находиться: 5 человек

 

На изображении может находиться: 1 человек, стоит, толпа, ребенок, дерево и на улице

  • Կիսվել: