հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԲ ստորաբաժանումները տարբեր ուղղություններով գրանցել են զգալի հաջողություններ. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

ՊԲ ստորաբաժանումները տարբեր ուղղություններով գրանցել են զգալի հաջողություններ. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

ՊԲ ստորաբաժանումները տարբեր ուղղություններով գրանցել են զգալի հաջողություններ՝ հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով, ամբողջ գիշեր ու ցերեկ բոլոր ուղղություններով լարված մարտեր են ընթացել: Հակառակբդդը ձախողել է իր զավթողական ծրագրերը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

՛՛Այսօր հակառակորդն իր ամբողջ զինանոցն օգտագորխել է, կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ունեցել է անհաջողություններ, վերադարձել նախին դիրքեր, ինտեսնիվ են եղել գրոհները այնտեղ, որտեղ առաջ հաջողություն է ունեցել, բայց կրել է պարտություն:

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել:

Հակառակորդը փորձել է հարվածել խաղաղ բնակչութանը, դրա վառ օրինակն են Վարդենիսի հրթիռային հարվածները, որտեղ խաղաղ բնակչությունն է տուժել:

Ֆ16-ի կիրառում է գրանցվել է Արցախի օդային տարածքում:

 

Հակառակորդն ունի հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, շուրջ 500 մարդկային կորուստ: 

Այսօր որտեղ հաջողություն ենք ունեցել, այնտեղ Ադրբեջանը ջանքերը կրկնապատկել է: Լարվածությունը չի նվազել՛՛,-ասաց նա:

 

 

 

 

  • Կիսվել: