ՊԲ նոր հրամանատարը 22 տարեկան հասակում եղել է Մատաղիսի զորամասի հրամանատար. Աբրահամյան
Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
՛՛Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։
Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։
Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։
Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին՛՛,-նշել է նա։
Հիշեցնենք, որ վիրավորում ստանալու պատճառով ԱՀ ՊՆ Ջալալ Հարությունյանն ազատվել է պաշտոնից, նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը: