չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊԲ-ն ազատագրեց կորցրած դիրքերից մեկը, և հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը. Հարությունյան

ՊԲ-ն ազատագրեց կորցրած դիրքերից մեկը, և հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը. Հարությունյան

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը՛՛,-նշել է նա:

 

 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: