կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Արցախում մինչև շրջափակումը գործող տաքսու գները պետք է պահպանվեն. ԱՀ տեղեկատվական շտաբ

Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Արցախում մինչև շրջափակումը գործող տաքսու գները պետք է պահպանվեն. ԱՀ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

՛՛Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից:

Բնակչությանը հորդորում ենք տաքսի ծառայությունների կողմից անհիմն գնաճ նկատելու դեպքում զանգահարել օպերատիվ շտաբում գործող 119 համարով գործող թեժ գիծ և տեղեկացնել խնդրի մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: