ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը. Հարությունյան

Պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը. Հարությունյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին:

Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել ու չի հաջողվում՛՛:

Հարությունյանն ասաց նաև, որ պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը. ՛՛Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն՛՛:

  • Կիսվել: