երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը. Փաշինյան

Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը. Փաշինյան

Ես չեմ կարծում, որ անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե մենք չպետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Այս մասին  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մենք այդ պահին կարող էինք ասել՝ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի  երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: Ես տեսնում էին, որ պատերազմի կոնվեյերին, որը միգծանի է, հաջորդում են պատերազմի խաչմերուկները՝ բանակցային այդ բովանդակության: Օրինակ, պատերազմի  խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի  հետ կապված ճշգրտումներն էին, որոնք եւ Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված:

Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ եւ ադրբեջանցի համայնքների ներգրավման գործընթացն է, հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի եւ դեմակրացիայի գործընթացն էր խաղաղության պայմանագրի:  Այսինքն ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,-ասաց Փաշինյանը: 

  • Կիսվել: