ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատարայում հաստատակամորեն շարունակում են արարել. համայնքն այսօր

Պատարայում հաստատակամորեն շարունակում են արարել. համայնքն այսօր

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքում 2020թվականի աղետալի պատերազմից հետո 54 տեղահանված ընտանիք է  հաստատվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պատարա  համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը:

Нет описания.

«Բնակիչների մեծ մասն ապահովված է աշխատանքով: Գյուղում սղոցագործարան, ածխի վերամշակման կետ և հացի երեք փոքրիկ արտադրամաս է գործում: Տարվա այս ժամանակահատվածում էլ մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված:  Վարելահողերն են մշակում`  այն հույսով, որ ամեն ինչ կկարգավորվի ու  հարատև խաղաղություն կհաստատվի մեր հայրենիքում:  Հաճախ փորձում ենք հույս ներշնչել մեզնից տարիքով փոքրերին՝ օրինակ բերելով Արցախյան առաջին պատերազմի ծանր օրերն ու ձեռք բերած արդյունքը: Մենք գիտակցում ենք, որ ուրիշ տեղ  տանիք չենք ունենալու, ուրիշ տեղ մեր պատմությունը չենք կերտելու, և շարունակում ենք հաստատակամորեն արարել մեր հողում»,-նշել է Վ.Ղահրամանյանը:
Нет описания.
Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ  350 հեկտար աշնանացան են կատարել, իսկ գարնանացանի աշխատանքների համար  ընդգրկել են նաև նախկինում չմշակված հողատարածքները: Վերջին շրջանում համայնքում սկսել է զարգանալ այգեգործությունը:

Нет описания.

Нет описания.

«Գյուղում գործում է չորս առևտրի կենտրոն: Խանութպանները պատշաճ մակարդակով սպասարկում են բնակիչներին։ Ճանապարհներն ապահովված են գիշերային լուսավորության սարքերով, բայց, հովհարային անջատումներով պայմանավորված,  այս ընթացքում չենք օգտագործում:

Ամառային սեզոնին գյուղում կյանքն ավելի է աշխուժանում, քանի որ մեր համայնքը նաև հետաքրքիր հանգստավայր է արցախցիների համար»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

Нет описания.

Անդրադառնալով գյուղի խնդիրներին՝ Վ.Ղահրամանյանն առանձնացրել է   դպրոցի նոր շենքի համար սպորտդահլիճի կառուցման անհրաժեշտությունը և ընդհանրացրել` խաղաղություն լինի, ամեն ինչ կկարգավորվի։

  • Կիսվել: