ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Փաստ». Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել

«Փաստ». Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել

«Փաստ» թերթը գրում է.

«Օրեր առաջ Արցախում իր ձեւավորման եւ խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։ 

Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել եւ դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: