երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին». ԱՄՆ-ում տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներ

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին». ԱՄՆ-ում տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներ

ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA): Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA):

«Մենք ողջունում ենք նախագահ Սմիթի ղեկավարությանը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումը դադարեցնելու հարցը Ամերիկայի պատասխանատվության և Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելու համար,  ինչպես նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բարձրաստիճան անդամ Մակգովերնին և Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր աշխատում են Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համարմ»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ինչպես գիտեն այս օրենսդիրները, ցանկացած գործարք, որը դեմոկրատական Արցախը ենթարկում է ցեղասպան Ադրբեջանին, մահապատիժ է ավելի քան 120,000 վտանգի տակ գտնվող հայերի համար»:

«Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերնագրված լսումները կներառեն միջազգային կրոնական ազատության համար ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքի, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գործընկեր Մայքլ Ռուբինի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրենի ելույթները:  Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: ANCA-ն խրախուսում է ամերիկահայերին ողջ ԱՄՆ-ի տարածքում մասնակցել լսումներին:

  • Կիսվել: