չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Պաշարված Արցախի սրտում կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ

Պաշարված Արցախի սրտում կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, պաշարված Արցախի սրտում, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ:

«Այս նախաձեռնությամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը և հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դեմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։

Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիվ դժվարություններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղետի առաջ», - ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: