ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, հայկական կողմից կա վիրավոր. ՌԴ ՊՆ

Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, հայկական կողմից կա վիրավոր. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։

՛՛Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: