երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է․ Արցախի ԱԳ նախարար

Պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է․ Արցախի ԱԳ նախարար

Որևէ փորձ՝  հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ 

«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է։ Անկախ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններից՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ընտրած իր ուղուց»,- ասաց նա։

Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների նպատակներից մեկը նաև ռուս խաղաղապահների գործողությունները հեղինակազրկելն է, և որ պաշտոնական Ստեփանակերտը մշտական կապի մեջ է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։

 

 

  • Կիսվել: