ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փարիզում որոշել են Արցախի հարցով դիմել ԵԽԽՎ բյուրոյին

Փարիզում որոշել են Արցախի հարցով դիմել ԵԽԽՎ բյուրոյին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Հանձնաժողովն առաջարկում է հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- գրել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: