ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարարտանյութեր չունենալը հանգեցրել է նրան, որ այսօր աշնանացանի վիճակը բարվոք չէ. Արցախի գյուղատնտեսության նախարար

Պարարտանյութեր չունենալը հանգեցրել է նրան, որ այսօր աշնանացանի վիճակը բարվոք չէ. Արցախի գյուղատնտեսության նախարար

Գյուղատնտեսական տարին սկսվել է երաշտով, ինչը բացասաբար է անդրադարձել աշնանացան մշակաբույսերի վրա։ Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։

«Պարարտանյութեր չունենալը հանգեցրել է նրան, որ այսօր աշնանացանի վիճակը բարվոք չէ։ Երաշտին հաջորդեցին սելավներն ու կարկուտը` այս տարի ավելի մեծ վնասներ  հասցնելով չերաշտահարված ցանքատարածություններին։ Փաստորեն,  տարածքների մի մասը տուժեց երաշտից,  մյուս մասը`  սելավներից ու կարկուտից, այն էլ`  բավականին շատ։ Իհարկե, բանջարաբոստանային մշակաբույսերի վիճակը հնարավոր է վերականգնել, բայց գարնանացան մի շարք մշակաբույսեր և աշնանացանի հացահատիկի դաշտերը բավականին մեծ վնասներ են կրել»,-մանրամասնել է նախարարը։

Նա ընդգծել է, որ շրջափակման ընթացքում ոլորտում առաջացած  խնդիրները  շատ են, բայց  առանձնապես մտահոգողներից է վառելիքի հարցը, ինչը շատ ավելի մեծ բարդություններ է առաջ բերում։

«Ունենք վառելիքի սուղ միջոցներ, և այդ պատճառով ուշադրության կենտրոնից դուրս են մղվում գյուղատնտեսության շատ ճյուղեր»,-հավելել է Գ. Հայրիյանը։

  • Կիսվել: