շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փակվել են ՌԴ խաղաղապահների՝ Շուշիի և Ասկերանի շրջանների դիտակետերը, նաև մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում

Փակվել են ՌԴ խաղաղապահների՝ Շուշիի և Ասկերանի շրջանների դիտակետերը, նաև մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Օրվա ընթացքում զինաթափման և կողմերի շփման գծից հետ քաշվելու հետ կապված՝ դիտակետերը փակվել են Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում:

Ի կատարումն մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը: Հոկտեմբերի 6-ի դրությամբ հանձնվել է ՝ 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ, 112 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 58,5 մլն զինամթերք:

Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահպանման վայրերի պահպանությունը կազմակերպել են ռուս-ադրբեջանական համատեղ պահակակետերը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: