շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահպանենք վաղվա համար․ դրամահավաք՝ ուղղված արցախյան մշակույթի հարատևմանը

Պահպանենք վաղվա համար․ դրամահավաք՝ ուղղված արցախյան մշակույթի հարատևմանը

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն դրամահավաք է մեկնարկել Արցախի մշակութային կոլեկտիվների աշխատանքի շարունակականությունն ապահովելու, Արցախյան մշակույթը ներհայկական միջավայրում և արտերկրում ակտիվ ներկայացնելու նպատակով:

«Հարգելի´ հայրենակիցներ, փետրվարի 20-ին, «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ազդարարում է «Փրկենք՝ վաղվա համար» խորագրով համահայկական հեռուստամարաթոնի մեկնարկը, քանի որ հենց այս օրն է համարվում մեր ազգային միասնականության, հանուն համազգային նպատակների միավորվելու մեր ներուժի խորհրդանիշը: Այսօր, առավել քան երբևէ, ունենք այդ միասնականության կարիքը։
 
Մասնակցե´ք և Ձեր ներդրումն ունեցեք Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանման, նրանց գործունեության ապահովման, արցախյան մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում»,-ասված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։
 
Նվիրատվություն հնարավոր է  իրականացնել ‹‹ԱԿԲԱ ԲԱՆԿ›› ԲԲԸ հաշվեհամարներով
AMD 220553351705000
USD 220553350756001
EUR 220553350624002
RUR 220553350301958
 
Ինչպես նաև՝ նաև sms հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին Հայաստանից՝ գրելով «Արցախ» բառը /1 հաղորդագրության արժեքը՝ 1000 դրամ/։

  • Կիսվել: