ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պահանջում ենք Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար․ Բաբայանի հրավիրած հանրահավաքի հայտարարությունը

Պահանջում ենք Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար․ Բաբայանի հրավիրած հանրահավաքի հայտարարությունը

«Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ Նախագահից պահանջելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։

Հայտարարությունում ասվում է. «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքի մասնակիցների

Մենք՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ս․թ․ մայիսի 15-ին ընթացող հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք․

Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ,

Անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին և սպառնալիքներին անհամարժեք գործունեությանը,

Անհանգստություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ ներքաղաքական խմորումների առնչությամբ,

Ինչպես նաև՝

Ընդունելի համարելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը,

Արցախի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝

Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում և, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորություններով»։

  • Կիսվել: