կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
 Ոստիկանության մայոր Դավիթ Դանիելյանն այսօր կդառնար 43 տարեկան

Ոստիկանության մայոր Դավիթ Դանիելյանն այսօր կդառնար 43 տարեկան

2023 թվականի մարտի 5-ին Շուշիի շրջանի «Խայփալու» կոչվող տեղանքում, ոստիկանական հերթափոխի ժամանակ ադրբեջանական զինուժի անտառում դարանակալված դիվերսիոն խմբի ներթափանցման և հարձակաման հետևանքով զոհված, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն այսօր կդառնար 43 տարեկան, տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի գլխավորությամբ, համակարգի մի խումբ ծառայողներ այսօր այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Դավիթի շիրիմին և զորակցություն հայտնել Դանիելյանների ընտանիքի հարազատներին:

Դավիթը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում: 2004-2006 թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտություն բաժինը՝ ստանալով նաև մագիստրոսի կոչում:

2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Ծառայության ընթացքում Դավիթ Դանիելյանն արժանացել է մի շարք խրախուսանքների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 5–ին՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ՝ Արմեն Բաբայանը, մայոր՝ Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ՝ Արարատ Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: