ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում

Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: