հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օրվա ամփոփում. ներկայացնում է Արցախի տեղեկատվական շտաբը

Օրվա ամփոփում. ներկայացնում է Արցախի տեղեկատվական շտաբը

Մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի բոլոր ուղղություններում։ Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել Բերձորից հարավ ընկած շրջանում։

 Հակառակորդը թիրախավորել է Շուշին և Ստեփանակերտը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը և ծննդատունը։

 Ռազմի դաշտում վիրավորում ստացած ԱՀ նախկին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Նա ապաքինման փուլում է։

 ԱՄՆ Գլենդել և Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

  • Կիսվել: