շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

 

  • Կիսվել: