հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի եւ 3 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի եւ 3 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ եւ Կարմրակուճ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։

Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։

Հունան Թադեւոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ Ֆիզուլի ուղղություններում։

 

  • Կիսվել: