հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որևէ զիջում չի լինելու. Արցախի նախագահ

Որևէ զիջում չի լինելու. Արցախի նախագահ

Որևէ զիջում չի լինելու, մեր բոլոր քայլերի հիմքում ինքնորոշման և անվտանգության տրմաբանությունն է:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  մայիսի 13-ին, Շուշիի մշակույթի պալատում կայացած   «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի արտահերթ  ընդլայնված  նիստին  ասել  է  ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանը՝ անդրադառնալով   Արցախյան  հիմնախնդրի  վերաբերյալ  իր   տեսակետին:
 
Նրա  խոսքով՝  ՀՀ  անվտանգության  խորհրդի     քարտուղար  Արմեն  Գրիգորյանի  հետ  օրեր   առաջ  հանդիպել և  քննարկել  են  հրավային  թևի   զարգացման  ծրագիրը՝  սկսած     ենթակառուցվածքներից, ճանապարհներից, ոռոգման    համակարգերից  մինչև  վերաբնակեցում:  
 
Դիմելով   ներկաներին՝  Ա. Հարությունյանը  մասնավորապես  ասել   է. «Կրկին  վստահեցնում  եմ, որ   Արցախյան  հիմնախնդրի    վերաբերյալ     ունենք    հստակ    ռազմավարական  ծրագիր, որը  նախատեսում  ենք  կյանքի  կոչել  հունիսի  1-ից»:

  • Կիսվել: