չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Օղակը՝ սեղմվում, իսկ մենք շարունակում ենք սիրահարված մնալ արժեքներին․ Արցախում կազմակերպվել է STEM ցուցահանդեսը

Օղակը՝ սեղմվում, իսկ մենք շարունակում ենք սիրահարված մնալ արժեքներին․ Արցախում կազմակերպվել է STEM ցուցահանդեսը

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Շրջափակման ծանր պայմաններում կազմակերպվել է Արցախի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտության, մաթեմատիկա) ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը

Սա գիտության և ակտուալ գաղափարների պայքար է, որի վերջնանպատակը սեփական Հայրենիք, տուն, արտադրանք, ապրանքանիշ ունենալն է։ STEM-ով են շտկվելու կրթական և, առհասարակ, բոլոր սխալները։ STEM-ով ենք գալիքը փրկելու։ Մոտս ցուցահանդեսի ամենակրտսեր մասնակիցն է` Արմենը` 6 տարեկան, որը, չնայած իրեն պատճառված բազում զրկանքների ու դժվարությունների, չի կորցնում սերը գիտության հանդեպ։

Շրջափակումը շարունակվում է, օղակը` սեղմվում, իսկ մենք շարունակում ենք սիրահարված մնալ արժեքներին»,- գրել է նա։

  • Կիսվել: