հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոչ մի նշանակում Արցախի նախագահը ոչ մեկի հետ չի քննարկել ու ոչ մեկից այդ առիթով ցուցում  չի ստացել. խոսնակ

Ոչ մի նշանակում Արցախի նախագահը ոչ մեկի հետ չի քննարկել ու ոչ մեկից այդ առիթով ցուցում չի ստացել. խոսնակ

Ոչ մի պաշտոնյայի հարց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակումից առաջ ոչ մեկի հետ չի քննարկել ու ոչ մի նշանակման առիթով որևէ մեկի կողմից խնդրանք կամ, առավել ևս, «ցուցում» չի ստացել:

Նման հավաստիացմամբ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահրամ Պողոսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ որոշ նշանակումներ Հարությունյանը արել է Երևանից ուղիղ ցուցումով, կամ նշանակումից առաջ իր որոշումների մասին կիսվել իր շրջապատի հետ:

  • Կիսվել: