կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին միանալու հնարավորություն է ընձեռվել նաև Երևանում

«Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին միանալու հնարավորություն է ընձեռվել նաև Երևանում

Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը դադարեցնելու պահանջով սկսված  ստորագրահավաքին միանալու  հնարավորություն է  ընձեռվել նաև Երևանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանը:

«Քանի որ այս պահին ՀՀ-ում բազմաթիվ տեղահանված արցախցիներ են բնակվում, ովքեր ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, անհրաժեշտություն առաջացավ «առցանց» ստորագրահավաքին զուգահեռ բացել նաև համապատասխան  կետ, որտեղ  մեր հայրենակիցները կարող են ստորագրել պահանջագիրը»,-մանրամասնել  է Ա. Աբրահամյանը՝ հավելելով, որ  նախաձեռնությունը Երևանում  գործող «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության շենքում մեկնարկել է մայիսի 2-ից։

  • Կիսվել: