ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը». Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ)

«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը». Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ)

Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խումբը:

Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել միանալ այսօր կայանլիք հանրահավաքին՝ գրելով. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան:

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են»:

  • Կիսվել: