կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժումը այսօր «Զառին բաղ» տեղամասում խաղաղ ակցիա կանցկացնի

«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժումը այսօր «Զառին բաղ» տեղամասում խաղաղ ակցիա կանցկացնի

Այսպիսով վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին "Զառին բաղ" կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Ղահրամանյանը:

«Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը այս պահին։

Հիշեցնեմ, որ «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը խաղաղ և անժամկետ ակցիա է կազմակերպել, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:

Այսպիսով վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին «Զառին բաղ» կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին, միանալ մեր պայքարին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:

  • Կիսվել: