կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիան և ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիան և ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիան և ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է։ Նորանոր մարդիկ են հայտնվում, որոնք պատրաստակամ են աջակցել։ Հայտնում եմ շարժման ֆեյսբուքյան էջում:

Երեկ Ստեփանակերտի ավտոկայանից տեղեկացրել են, որ պատրաստ են մարդկանց անվճար տեղափոխել Զառին բաղ՝ նստացույցի վայր. միկրոավտոբուսները կշարժվեն օրական երեք անգամ՝ երկու ժամը մեկ։

«Յուրաքանչյուրիս մասնակցությունը և ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր է՝ ցույց տալու աշխարհին, որ մեր պայքարը միասնական է, մեր կամքը՝ անկոտրում»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,

-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

  • Կիսվել: