երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նվիրյալների ներուժը մեկ անգամ ևս վերարժևորելու առիթ ստեղծվեց. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Նվիրյալների ներուժը մեկ անգամ ևս վերարժևորելու առիթ ստեղծվեց. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, իսկ դրա համար ունենք ամենակարևոր նախադրյալը՝ նվիրյալների ներուժը, որը մեկ անգամ ևս վերարժևորելու առիթ ստեղծվեց՝ Հանրապետության օրվան ընդառաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Կրկին շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին՛՛,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ  Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին  ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: 

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների:

Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ:

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին և Սամվել Պողոսյանին և ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին:

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին և Սասուն Գաբրիելյանին:

  • Կիսվել: