հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նույնիսկ դժվարին 91-ին Արցախում ընտրությունները չեն հետաձգվել․ Արայիկ Հարությունյան

Նույնիսկ դժվարին 91-ին Արցախում ընտրությունները չեն հետաձգվել․ Արայիկ Հարությունյան

Նույնիսկ դժվարին 91-ին Արցախում ընտրությունները չեն հետաձգվել։ Այս մասին InfoPort-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով որոշ քաղաքական գործիչների կողմից ընտրությունները հետաձգելու պահանջը՝ ելնելով կորոնավիրուսի համաճարակի վտանգից։   

Հարությունյանը մասնավորապես նշեց, որ օրենսդրորեն ընտրությունները հետաձգելու հնարավորություն չկա։ «Արտակարգ դրություն Արցախում հայտարարված չի, հետևաբար որևէ հիմք ընտրությունները հետաձգելու չկա»,- նշեց նա։ Թեկնածուն նաև հավաստեց, որ այս պահին Արցախում որևէ սահմանադրական հիմնավորում չկա արտակաևգ դրություն հայտարարելու համար։

«Արձանագրենք, որ մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսով վարակվելու գեթ մեկ դեպք անգամ չկա, իսկ ընտրություններին մնաց ընդամենը 9 օր։ Հետևաբար ընտրություւները հետաձգելու պահանջները անհիմն են։ Բացի այդ՝ ստեղծված իրավիճակում ընտրությունների հետաձգումը ոչ միայն չի տա ցանկալի արդյունքն, այլև հակառակը՝ կբերի խուճապային տրամադրությունների և անորոշության ավելացմանը, ինչն էլ իր հերթին խիստ վտանգավոր հետևանքներ կունենա տնտեսության վրա»,- բացատրեց նախագահի թեկնածուն՝ ավելացնելով, որ Արցախում կան բոլոր հնարավորությունները վերահսկել երկրում սանիտարահիգիենիկ իրավիճակը ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ բուն ընտրությունների ժամանակ։

Նշենք, որ մնացած բոլոր քաղաքական ուժերը և թեկնածուները, բացի մեկից, նույնպես գտնում են, որ ընտրությունները պետք է տեղի ունենան նախանշված ժամկետում՝ մարտի 31-ին։ Նույն կարծիքնին են նաև  Արցախի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում։

Միայն Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն է, որ հանդես է գալիս երկրում արտակարգ դրություն մտցնելու պահանջով։ Նկատենք սակայն, որ նույն Բալասանյանը օրերս հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հավաստել էր, որ Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Ինչու Բալասանյանի կարծիքը կտրուկ փոխվեց երկու օրվա ընթացքում։ Բանն այն է, որ Երևանից նրան աջակցելու գործուղված մարտի մեկի գործով ձերբակալված ՀՀ երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի քաղտեխնոլոգներն են ԱԽ նախկին քարտուղարին խորհուրդ տվել ընտրությունները հետաձգելու պահանջով հանդես գալ։ Հասկանալով, որ Բալասանյանը շանս չունի հաղթելու մարտի 31 ընտրություններում, երևանից գործուղված քաղտեխնոլոգները ամեն կերպ փորձում են տապալել ընտրությունները, իսկ դրա լավագույն միջոցը կորոնավիրուսով պայմանավորված վտանգները շահարկելն է՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։ Իսկ այդ դեպքում ընտրությունները ըստ օրենքի պետք է հետաձգվեն։

  • Կիսվել: