շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են. Արցախի պետնախարար

Նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են. Արցախի պետնախարար

Նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են: Այս վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Արվցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը:

Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: